Չրք. Հկտ 23rd, 2019

Styleinfo

style news

«Անկախության զգացումը սրտումս…» Սարգիս Գրիգորյանի շնորհավորանքը

Այսօր Հայաստանը նշում է իր Անկախության 28 ամյակը: Այսօր այն օրն է , երբ բոլորը շնորհավորանքներ են գրում, մաղթում ու վերջապես  տոնում են մեր Անկախությունը, այն որ մենք ապրում ենք Ազատ, Անկախ Հայաստանում:

vikings barbershop Yerevan

Բոլորի կողմից սիրված ու ճանաչված դերասան Սարգիս Գրիգորյանը նույնպես հրապարակում է կատարել, շնորհավորելով Անկախության տոնը:

«Անկախության կարևորությունը առաջին անգամ զգացել եմ հորս աչքերի փայլից, հուզմունքից՝ 28 տարի առաջ մասամբ էի հասկանում օրվա խորհուրդը:
Հիշում եմ բոլորն ուրախ էին ու ես էլ իներցիայի ազդեցության տակ ընկերներիս հետ վայելում էի երջանկության համատարած զգացողությունը…
Հայրս հայրենասեր մարդ էր, ճշտախոս, արդար ու ինչ որ կապված էր Հայաստանի ու Արցախի հետ հիվանդագին էր ընդունում՝ հաջողությունները ուրախացնում էին նրան երեխայի պես, իսկ դժվարությունները ընդունում էր խորը դրամատիզմով…
Ինձ հաճախ են ասում…Այ տղա քո ինչինա պետք, որ էդպիսի քոմենթներ ես գրում, քո համար հանգիստ աջդ քաշած ապրի, ինչի ես անդարդ գլուխդ դնում դարդի տակ…և այլն, և այլն, և այլն…
Իմ գրառումները երբեք քաղաքական բնույթ չեն կրել, նրանց ասելիքը զուտ քաղաքացիական է եղել ու կլինի միշտ…
Ես իմ հորից եմ ժառանգել նման սրտացավություն ու դա փոխել հնարավոր չէ…
Հիմա հայրս չկա, բայց կամ ես ու իմ զավակները ու մենք միասին պարտավոր ենք հոգ տանել մեր երկրի համար…
Հայրենքը սկսվում է ընտանիքից…
Տոնդ Շնորհավոր Հայաստան…
Հ.Գ. Անկախության զգացումը սրտումս, իսկ հայ լինելու հպարտությունը հայացքիս մեջ…
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ ՀԱՅ ԼԻՆԵԼՈՒ»-գրել է դերասանը:

 

vikings barbershop Yerevan