Չրք. Հկտ 23rd, 2019

Styleinfo

style news

Հետաքրքիր փաստեր «Միստր և Միսիս Սմիթները» ֆիլմի մասին

Միստր և Միսիս Սմիթները» («Mr. & Mrs. Smith») ռեժիսոր Դագ Լայմանի ֆիլմն է՝ նկարահանված 2005 թվականին։

vikings barbershop Yerevan

Ջոն Սմիթ և Ջեյն Սմիթ անունները ոստիկանների կողմից գործածվում են այն ժամանակ, երբ իսկական անունն անհայտ է։ Այսպես է գլխավոր հերոսների անունները ֆիլմում:

Ջոնն ու Ջեյնը ընտանիք են, վարում են սովորական կյանք, որից արդեն հասցրել են ձանձրանալ։ Նրանք մտածում են, թե միմյանց մասին գիտեն ամեն ինչ։ Սակայն նրանցից յուրաքանչյուրն ունի իր գաղտնիքը. միսթր և միսիս Սմիթները վարձու մարդասպաններ են, որոնք աշխատում են մրցակից կազմակերպություններում։ Ջեյնին հանձնարարում են սպանել Ջոնին, իսկ Ջոնին պատվիրում են սպանել Ջեյնին։ Նրանք սկսում են ճանաչել միմյանց, յուրաքանչյուրը ձգտում է ցույց տալ իր վարպետությունը և միաժամանակ հասկանալ, թե որքան են իրենք պետք մեկը մյուսին։

Ֆիլմում Բոգոտան ներկայացնելու ձևը և քաղաքի որոշ տեղանքներ ցուցադրող տեսարանները այնքան են զայրացրել Կոլումբիայի ղեկավար մարմիններին, որ Բոգոտայի քաղաքապետը ռեժիսոր Դագ Լայմանին վիրավորական տեքստով նամակ է գրել:

Ֆիլմի համար աշխատել են տարբեր սցենարիստներ և գրվել են 50 տարբեր վերջաբաններ, որոնցից մեկի հեղինակը «Աստղային պատերազմներից» հայտնի Քերի Ֆիշերն է եղել:

vikings barbershop Yerevan

Ջոն Սմիթ և Ջեյն Սմիթ — անգլիական անուններ, որոնք ոստիկանների կողմից գործածվում են այն ժամանակ, երբ իսկական անունն անհայտ է։

Ֆիլմն ունի երկու ազդագիր. դրանցից մեկի վրա Բրեդ Փիթը պատկերված է զենքով, մյուսի վրա՝ առանց զենքի։

Այս ֆիլմի նկարահանումների ժամանակ սկսվել է Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի սիրավեպը:

 

vikings barbershop Yerevan