Չրք. Հկտ 23rd, 2019

Styleinfo

style news

«Ես սովորել եմ թռչել այնտեղ…» Նազենի Հովհաննիսյան

Սիրված և ճանաչված դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր միկրոբլոգում բավականին ակտիվ է, և գրեթե միշտ  իր հետևորդներին ու երկրպագուներին է ներկայացնում  իր խորիմաստ մտքերը, որ մտորելու ու խորհելու առիթ են տալիս :

vikings barbershop Yerevan

Այս անգամ ևս դերասանուհին իր միկրոբլոգում կատարել է  իր  հերթական գրառումը:

«Ես սովորել եմ «թռչել» այնտեղ, որտեղ բոլորը սպասում են քո անկմանը, սովորել եմ տեսնել գույները, երբ համատարած փորձում են պատել գորշությամբ, սովորել եմ լիաթոք շնչել, երբ փակում են թարմ օդի «փականը» և, վերջապես, ես սովորել եմ ուրախանալ Աստծու տված ամեն մի վայրկյանով, երբ գիտակցում ես, որ դեռ ունես քեզ տրված թեկուզ մի վայրկյան ժամանակ` կյանքդ ավելի լցնելու սիրով, շնորհակալությամբ, հույզերով, ժպիտներով կամ բարեգթությամբ, երբ դեռ կարող ես Գործել` ի հեճուկս բոլոր «չես կարող»- ների))) Լուսանկարը` Ստեփանակերտից)
Տրամադրությունը`թռիչքային
Խոսքս` ի խորոց սրտի»-գրել է դերասանուհին:

Եվ հրապարակմանը կից ավելացրել է լուսանկար, որտեղ դերասանուհու բնորոշմամբ տրամադրությունը թռիչքային է, լուսանկարն էլ Ստեփանակերտում է արված:

Եվ լուսանկարին կից դերասանուհին կիրառել է հեշթեգներ՝ #artsakh #nazenihovhannisyan #nevergiveup #bemotivated #liveandsmile #fly #2019#Blogger #actress #tvhost #armenian #myworld: 

vikings barbershop Yerevan
vikings barbershop Yerevan