Չրք. Հկտ 23rd, 2019

Styleinfo

style news

«Օծանելիք հայկական ծաղիկների բույրով» Քիմ Քարդաշյանի հետաքրքիր գաղափարը

Աշխարհահռչակ հայազգի հեռուստաաստղ՝ Քիմ Քարդաշյանը, ելույթ է ունեցել #WCIT2019 համաժողովին , խոսել է իր կարիերայի մասին, ներկայացրել բիզնեսում հաջողակ լինելու իր բանաձևը. «13 տարեկան էի, երբ մուտք գործեցի հեռուստատեսություն ու մասնակցեցի շոուների: Հասկացա, որ սա այն է, ինչով ուզում եմ զբաղվել ապագայում: Երջանիկ եմ, որ այսօր ունեմ ընկերություն, որը հայտնի է ամբողջ աշխարհում: Երբեք չեմ ծրագրել լինել հանրային անձնավորություն, բայց կարող եմ ասել, որ շատ կազմակերպված մարդ եմ ու միշտ հաղթող։ Կարիերայիս սկզբում արեցի ամեն ինչ, ինչին չէի հավատում: Իմ վստահությունն ավելացավ, իսկ ուժս նմանվեց էվոլյուցիայի, և դա անում էի ամբողջ աշխարհի աչքի առաջ՝ մեծ եռանդով»:

vikings barbershop Yerevan

Քիմ Քարդաշյանը խոսել է  նաև Հայաստանում ծնված իր նոր գաղափարների մասին:

«Հայաստանից գնալու եմ մեծ գաղափարով. ունեմ իրականացնելու 4 ծրագիր/միտք: Շատ եմ սիրում ճամփորդել ու ամեն անգամ, երբ ցանկանում եմ ինչ որ բան անել, ճամփորդում եմ։ Մտածում եմ ստեղծել օծանելիք, որը կլինի հայկական ծաղիկների բույրով»,- ասել է նա:

Հեռուստաաստղը խոսել է նաև այն մասին թե անձնական կյանքն ու հանրային կյանքը ինչպես է համատեղել.

«Ինչքան շատ ես սովորում կյանքիդ ամեն աստիճանին, յուրաքանչյուր սխալը, յուրաքանչյուր հաջողությունը դառնում է կյանքիդ պատմության մի մասը, ու որքան շատ սովորես, այնքան քայլերդ ճիշտ կլինեն: Իմ կարիերայի ամենասկզբում ես չգիտեի, թե ինչ է թափանցիկությունը, չգիտեի՝ ինչ է անձնական տարածքը, կարծում էի, որ նորմալ է, երբ մարդիկ տեղյակ են քո կյանքի յուրաքանչյուր մանրուքից, բայց երբ մեծանում ես ու արդեն ունես երեխաներ, սկսում ես գնահատել անձնական տարածքի արժեքը. գտել եմ հավասարակշռություն՝ տարածելու այն, ինչ պետք է. երբ շատ ես հանրայնացնում ամեն ինչը, դա կարող է վտանգել քեզ»-ասել է հեռուստաաստղը:

vikings barbershop Yerevan

vikings barbershop Yerevan