Կիր. Օգս 18th, 2019

Styleinfo

style news

«The Beatles». Փոլ ՄաքՔարթնին և Ռինգո Սթարը կրկին երգեցին միասին

«The Beatles» հայտնի խմբի անդամ Ռինգո Սթարը միացել է Փոլ ՄաքՔարթնիին նրա լոսանջելեսյան համերգային շրջագայության ժամանակ:

«Մեզ, Ձեզ և բոլորի համար անակնկալ ունենք: Տիկնայք և պարոնայք… Միակ և անկրկնելի Ռինգո Սթա՜ր»:-ասել է ՄաքՔարթնին և բեմ հրավիրել Ռինգո Սթարին:

Սթարն ու ՄաքՔարթնին համերգի շրջանակներում երկու երգ են կատարել՝ «Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band» (1967) և «Helter Skelter» (1968):

Վերջին անգամ լոսանջելեսյան բեմում աստղերը միասին ելույթ էին ունեցել 53 տարի առաջ՝ 1966 թ.-ի օգոստոսի 28-ին: Սա լիվերպուլյան քառյակի վերջին համատեղ ելույթն էր:

https://youtu.be/-zcEbsUEVDY