Կիր. Օգս 18th, 2019

Styleinfo

style news

Կին գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր 007 ֆիլմում

Ջեյմս Բոնդի մասին պատմող հերթական ֆիլմի պրեմիերան նախատեսվում է 2020 թ. ապրիլին և ֆիլմում 007 գործակալին կմարմնավորի բրիտանացի դերասանուհի Լաշանա Լինչը, որը նկարահանվել է “Captain Marvel” ֆիլմում:

Daily Mailը հայտնում է, որ ֆիլմում կա մի հատված, որտեղ Միացյալ Թագավորության գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարն իր մոտ է կանչում 007 գործակալին և Դենիել Քրեյգի փոխարեն հայտնվում է Լաշանա Լինչը: Սա բնավ չի նշանակում, որ Բոնդին չենք տեսնելու ֆիլմում. նա կվերադառնա և կհամագործակցի գործընկերուհու հետ:

Հերոսուհու ընտրության հարցում մեծ է ֆիլմի սցենարիստ Ֆիբի Ուոլլեր-Բրիջի դերը:

«Սա լինելու է ժամանակակից «Բոնդ», որը կգրավի երիտասարդների ուշադրությունը և միևնույն ժամանակ հետ չի մնա հին ու բարի Ջեյմս Բոնդից: Այս նոր ֆիլմում կտեսնենք մարտերով հագեցած շատ տեսարաններ: Բոնդը կշարունակի մնալ Բոնդ, սակայն նա ստիպված կլինի ապրել #MeToo աշխարհում»,-ասել է Ֆիբին:

Ֆիլմում կնկարահանվեն նաև Ռեյֆ Ֆայնսը, Լեա Սեյդուն, Բեն Ուիշոուն, Նաոմի Հարիսը և Ռամի Մալեքը: Ֆիլմի ռեժիսորն է Քերի Ֆուկունագան, իսկ նկարահանումներն անցկացվում են Բրիտանիայում, Իտալիայում, Նորվեգիայում և Ճամայկայում:

Ֆիլմի թիզերը կարող եք դիտել այստեղ: