Կիր. Օգս 18th, 2019

Styleinfo

style news

Հաստատվել է՝ Օսթին Բաթլերը կմարմնավորի Էլվիս Փրեսլիին

Էլվիս Փրեսլիի դերասանը վերջապես ընտրված է:

Ինչպես արդեն գրել էինք՝ «Մուլեն Ռուժ»/«Moulin Rouge» և «Մեծն Գեթսբի»/«Great Gatsby» ֆիլմերի ռեժիսոր Բազ Լուրմանը հայտնի երաժիշտ ու դերասան Էլվիս Փրեսլիի և նրա մենեջեր Քոլոնել Թոմ Փարքերի մասին կենսագրական ֆիլմ է նկարահանում:

Փրեսլիին ֆիլմում մարմնավորելու համար ռեժիսորը պետք է ընտրություն կատարեր Էնսել Էլգորթի, Մայլզ Թելլերի, Օսթին Բաթլերի և Հարլի Սթայզի միջև: Երկու շաբաթ անց որոշումը վերջապես կայացվել է՝ Փրեսլիին նոր ֆիլմում կմարմնավորի Օսթին Բաթլերը: Variety-ն հայտնում է, որ դերասանը ստացել է դերը դիմահարդարման ու վարսահարդարման մեկ շաբաթ տևած փորձերից հետո:

27-ամյա դերասանը հայտնի է Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում»/«Once Upon a Time In Hollywood» և Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մեռնում»/«The Dead Don’t Die» ֆիլմերով, ինչպես նաև «Քերրիի օրագրերը»/«The Carrie Diaries» սերիալով:

Նշենք, որ մենեջեր Փարքերի դերն արդեն ստանձնել է Թեմ Հենքսը։ Նկարահանումները կսկսեն 2020թ.-ի սկզբում: