Երկ. Օգս 19th, 2019

Styleinfo

style news

Հայտնիներ, ովքեր խենթանում են կարմիր զգեստների համար

Իզուր չէ ասված, եթե չես կողմնորոշվում ինչ հագնել, ուրեմն հագիր կարմիր զգեստ: Կարմիրը կնոջ տեսքը դարձնում է ընդգծված և գրավիչ:Այն նորաձեւ է միշտ, ինչպես փոքրիկ սեւ զգեստը, բայց վերջին տարիներին ապրում է իր «աստղային ժամը»: Կարմիրը համարվում է ամենահամարձակ եւ կրքոտ գույնը: Բացի այդ, այն տղամարդկանց ուշադրությունը գրավելու ամենաարագ եւ արդյունավետ ձևերից մեկն է:

Գրեթե չկան այնպիսի մարդիկ, ում չի սազում կարմիրը, կան պարզապես այնպիսիները, ովքեր դեռ չեն գտել կարմիրի իրենց երանգը:

Ամենակարևոր գույնը, որից թեկուզ մեկ իր պետք է ունենա յուաքանչյուր կին իր զգեստապահարանում: Գույնը կանանց կողմից պահանջված է և հենց դրա համար էլ ամեն տարի այս և այն նորաձև գույները գալիս ու գնում են, իսկ կարմիրը մնում: Հակառակ թրենդերին, ակտուալ գույներին` կարմիրը միշտ պահանջված է համարվում: Ամենահասարակ զգեստն անգամ կարմիրով դառնում է  էլեգանտ և աչքի ընկնող:

Այս ամենի մասին գիտեն շատ շատերը և մենք առանձնացրել ենք հայտնիներից նրանց, ովքեր շատ են սիրում և խենթանում են կրել կարմիր զգեստներ, քանի որ գիտեն` գրավիչ, պահանջված, էլեգանտ և աչքի ընկնող տեսքը պատրաստ է: