Կիր. Օգս 18th, 2019

Styleinfo

style news

Ipone ընկերությունը սեպտեմբերին կներկայանա հեռախոսների նոր դիզայնով և անվամբ

Ամերիկյան Apple ընկերությունը iPhone շարքի նոր մոդելները կներկայացնի սովորական համարակալմամբ: Այս մասին հայտնում է 9to5mac պարբերականը՝ նշելով, որ նորագույն սմարթֆոններից մեկը կկոչվի iPhone 11, իսկ հռոմեական թվանշաններ այս անգամ տեխնոլոգիական հսկան չի օգտագործի:

Աղբյուրի տվյալներով՝ ապագա շարքը կներառի մի շարք գաջեթներ՝ iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max սմարթֆոնները, իսկ առավել բյուջետային մոդելը կստանա iPhone 11 անվանումը:

Ինչպես հաղորդվում է, նորագույն սմարթֆոնների յուրաքանչյուր մոդել համալրված կլինի տեսախցիկի համար նախատեսված քառակուսի կտրվածքով:

Նորույթների շնորհանդեսը պետք է կայանա սեպտեմբերի սկզբին, իսկ վաճառքը, ենթադրաբար, կսկսվի սեպտեմբերի 20-ից: