Կիր. Օգս 18th, 2019

Styleinfo

style news

Կոշիկներ, որոնք եկել են 90-ականներից և համարվում են այս տարվա մեգաթրենդեր

Կոշիկների մասին արդեն խոսել եմ, սակայն այս անգամ առանձնացրել եմ վերջին ամենահայտնի բրենդերի ցուցադրություններից, որոնք 90-ականների շնչով են: Այս տարին մի փոքր վերապահումերը հաշվի առնելով` կարող ենք ասել, որ ամբողջությամբ հնի կրկնումն էր նոր միտումներով: Սրածայր կոշիկները հաստ կրունկներով ամենանորաձև տարբերակներն են և  կոշիկ ընտրելիս սրա մասին կհիշեք անպայման: Այս ամենին գումարած դիմացի քարակուսի կտրվածքը մեղմ ասած «ցանկալի է», եթե ոչ պարտադիր:

1.Առաջինը կանդրադառնամ 90- ականներում շատ տարածված կոշիկների քարակուսի կտրվածքներին, որոնք այս տարի արդեն մի քանի ամիս է, ինչ գտնվում է համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք դիզայներների ուշադրության կենտրոնում: Ավելացվել են նոր գույներ, նոր կտորներ… և այն ստավել է ուղղակի հիասքանչ տեսք:

2. Երկրորդ տարբերակում, ինչպես տեսնում եք սրածայր կտրվածքն է, հաս կրունկով և ամենահարմար բարձրությունը, որը պահպանում է կնոջ կեցվածքը: Ամրացման տարբերակնեչը տարբեր են` դիմացից, վերևից, հետևամասից, որոնք ևս 90-ականներից է վերցված:

3. Երրորդ տարբերակները հողաթափերին են վերաբերում: Սրածայր և քարակուսի կտրվածքով հողաթափերը այս ամռանը իրենց « ոսկե ժամերն ապրեցին»: Ինչպես նկատում եք ներկայացված տարբերակներում հողաթեփերը մեծ բանտերով են. մեծ բանտերը ևս կարող եք ներառել ձեր զգեստապահարաններում, միայն հողաթափերի դեպքում չէ, որ այն ակտուալ է: Բյուրեղյա քարեր, ինչպես 3-րդ տարբերակում նկատում եք արված է համարձակ համադրություն` լեոպարդ պրին, դեղին և սև ու արդյունքում հիանալի արդյունք է ստացվել:

4. Չորորդ տարբերակը, երբ հողաթափերի ոճով են, սակայն ունեն ետևի մասում ամրացման տեղ: Այս տարբերակը 90-ականների, երևի թե ամենահանդիպող տարբերակներ և տեսեք, թե ինչ նոր լուծումներ են տվել դիզայներները:

  

5. Վերջում, խոսելով մեծ բանտերի մասին, կներկայացնեմ կոշիկների մի քանի տարբերակներ, որոնք առաջին հայացքից կարող են ձեզ վանել, սակայն կիրառել այն ձեր համադրություններում կարող եք համարձակ անել և հաստատ չեք փոշմանի: Պուտերին ևս ուշադրություն կդարձնեք, քանի որ այն միայն կոշիկների դեպքում չէ, որ նորաձև է և կարող եք օգտագործել նաև հագուստների տարբերակներում: