Չրք. Հկտ 23rd, 2019

Styleinfo

style news

Ինչպե՞ս ամեն ինչ հասցնել. մենք առաջարկում ենք ժամանակը ճիշտ կառավարելու մի քանի տարբերակ

Ամբողջ օրը կա զբաղվածություն, սակայն միևնույն դեպքում չեք կարողանում ամեն ինչ հասցնել. սա ծանոթ իրավիճակ է: Styleinfo.am-ը առաջարկում է ժամանակը ճիշտ կառավարելու մի քանի տարբերակ:

vikings barbershop Yerevan

1.Նախապես կազմեք ձեր աշխատանքային ցուցակը  և փորձեք հերթով կատարել: Առաջնահերթությունը տվեք առավել կարևոր գործերին : Ավելի ճիշտ է օրը սկսել ամենադժվար առաջադրանքներից:

2.Մի՛ փորձիր միանգամից կենտրոնանալ մի քանի աշխատանքի վրա: Սա կստեղծի նյարդային լարվածություն և ոչինչ չհասցնելու տագնապ: Հերթով քո առաջ պետք է դնես աշխատանքը, դա լուծես և անցնես առաջ:

3.Պետք է աշխատել ավելի քիչ ժամանակ ծախսել համացանցում: Եթե դուք վստահ չեք, որ 10-ը րոպեից ավելի չեք մնա համացանցում, ուրեմն ավելի ճիշտ կլինի չմտնել: Քանի որ շատ հաճախ 10-ը րոպեն դառնում է 20-30… րոպե:

4.Ձեզ մոտիվացրեք: Եթե մի գործը վերջացրիք, կերեք ձեր սիրելի շակալադը կամ մտածեք առավել հաճեծի բաների մասին և անցե քհաջորդին:

vikings barbershop Yerevan

5.Առավել կարևոր է աշխատանքի ժամանակ ընդմիջում անել: Մարդկային ուղեղը 90 րոպեից հետո հոգնում է և դառնում անընկալունակ: Հետևաբար 10-15 րոպե ընդմիջումը միայն կօգնի:

vikings barbershop Yerevan