Չրք. Հկտ 23rd, 2019

Styleinfo

style news

Հանրահայտ Նորա Արմանին Մերսեդեսի դերում

Պատանի հանդիսատեսի թատրոնում հուլիսի 12-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «ՄԵՐՍԵԴԵՍ» ներկայացումը, որի գլխավոր դերում ամերիկահայ հայտնի դերասանուհի և պրոդյուսեր Նորա  Արմանին է: Մեկ գործողությամբ դրաման հիմնված է իրական դեպքերի վրա: Այս մասին գրում է Menq.org-ն:

vikings barbershop Yerevan

Հանդիսատեսի աչքի առաջ ներկայացվում է մի ամբողջ սերնդի կենսագրություն՝ խորհրդային ռեժիմի պատճառած անհարմարություններից մինչև Հայաստանի անկախացում: Եղեռնի հետևանքով հեռավոր Սալոնիկում հաստատված գաղթական հայերի զավակների՝ Մերսեդեսի և Զարուհու առջև ի վերջո ծառանում է հարց՝ հայրենիքը սիրել հեռվի՞ց, թե վերադառնալ պապերի երկիրը ու զրկանքներով հաստատել հայրենասիրությունը:  Պիեսի հեղինակն է դրամատուրգ, գրող  Անուշ Ասլիբեկյանը: Բեմադրությունը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանին է, իսկ երաժշտության հեղինակ ը՝ Վահան Արծրունին:

Թատրոնի և կինոյի հանրահայտ դերասանուհի, բեմադրիչ, գրող, պրոդյուսեր ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻՆ (Էքսերջյան) Nora Armani ծնվել է Եգիպտոսում, հայ մտավորականների ընտանիքում: Ավարտել է Կահիրեի Ամերիկյան համալսարանը՝ ուսանելով սոցիոլոգիա և թատրոն։  Գլխավոր դերեր է ստանձնել անգլիական BBC, եգիպտական TV և ամերիկյան CWTV հեռուստաընկերությունների հեռուստասերիալներում։ Նկարահանվել է բազմաթիվ կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերում։ Խաղում է դերեր 4 լեզուներով: Գրում է բանաստեղծություններ, սցենարներ, վեպեր, որոնք հրատարակվել են մամուլում:

vikings barbershop Yerevan