Չրք. Հկտ 23rd, 2019

Styleinfo

style news

Նորաձև տղամարդկանց 8 հիմնական կանոնները

Ոճի ճիշտ ընտրություն և գունային համադրություն. սա շատ կարևոր է իրեն հետևող տղամարդու համար: Սակայն կան մարդիկ, ովքեր չունեն ներդաշանակ ոճ և ինքնադրսևորում : Մի քանի խորհուրդ այս ամենի վերաբերյալ : 1. Եթե դու նման լինես թափթփված հիմարիկի, դժվար թե աղջիկների ուշադրությանն արժանանաս: Աքսեսուարները և իրերը պետք է ինքնավստահություն հաղորդեն : Եթե հարմար չէ կրել այս կամ այն հագուստը, ավելի լավ է չկրել: 2. Այն հագուստը, որն իդեալական արդուկած և խնամված է նույնպես հաղորդում է հպարտության զգացում և ինքնագնահատականի բարձրացում : 3. Մեծ բյուջետի դեպքում պետք չէ այն ծախսել էժան կամ զեղչված իրերի վրա, նորաձևության ոսկե կանոնն է ՝ «եթե գինն իջել է, ուրեմն շուկայից դուրս է»: Նորաձևությունը փոխվում և առաջ է գնում: Հագուստի առումով չպետք է մնալ նույն տեղում : 4. Ինչքան շատ ես խաղում նորաձևության հետ, այնքան շատ ես ռիսկի դիմում : Երբ կարճ պիջակներ ես կրում կամ փորձում գունային գամմա ստանալ և որը քննադատում են ընկերները, ուրեմն լավ է, դու սկսում ես ավելի հմտանալ սեփական ոճի ձևավորման մեջ: 5. Կա տարբերություն ճոխ հագնված տղամարդու կամ ուղղակի ճոխության սահմանն անցած: Առաջնահերթ պետք է հագուստը կիրք հաղորդի , փոքրիկ կրակ , որը կնկատի յուրաքանչյուր հակառակ սեռի ներկայացուցիչ:

vikings barbershop Yerevan
vikings barbershop Yerevan