Հնգ. Հլս 18th, 2019

Styleinfo

style news

Ինչպես դառնալ նորափձևություն թելադրող

Մենք հաճախ ենք լսում. թրենդ,  թրենդային, թրենդի մեջ լինել արտահայտությունները: Երբևէ մտածե՞լ եք՝ ովքեր են թրենդներ ստեղծողները, ինչպես են նրանք զգում, թե որ ուղղությամբ է զարգանալու նորաձևությունը  և ինչն է լինելու նորաձև:

style.newinfo.am-ը կփորձի պատասխանել:

Կարծում եմ, տեսել եք երիտասարդ աղջկա կամ տղայի, ով իր անսովոր  հագուստով զարմացրել է ձեզ. ոչ ստանդարտ տաբատ, յուրահատուկ կեդեր և այլն:  Մի պահ  զարմանում եք, որտեղից է նա այն ձեռք բերել և, ընդհանրապես, ինչպես է  կրում այսպիսի հագուստ: Անցնում է որոշակի ժամանակ, դուք մոռանում եք այդ տարօրինակ երիտասարդին և զարմանալի բան…հանկարծ մեկ երկու ամիս անց միևնույն հագուստը տեսնում եք ամսագրերում, խանութների ցուցափեղկերում և փողոցում: Միայն թե արդեն չեք զարմանում, թե ինչու են կրքում այդպիսի հագուստ։

«Ես  հագնում էի դա, մինչև մեյնսթրիմ դառնալը»,-սա թրենդսեթթերների սիրած  արտահայտությունն է:  Ինչպե՞ս  է դա նրանց հաջողվում, ինչպե՞ս են նրանք միշտ մի քանի քայլով առջևում:

Թրենդսեթթերները (անգլ.trendsetter) մարդիկ են, ովքեր միշտ գիտեն, թե ինչ են ուզում: Նրանք.

1.հագնում են այն, ինչ իրենց  սազում է և ինչ իրենց է դուր գալիս, առանց ուշադրություն դարձնելու նորաձևության թրենդներին, նրանք ստեղծում են իրենց թրենդը:

2. Նրանք չեն կրում այն, ինչ բոլորը և ուշադրություն չեն դարձնում մեծամասնության կարծիքին:

3.Նրանք նորաձև են նորաձևությունից դուրս: Նրանք անհատականություն են:

4 .Նրանց չի անհանգստացնում այլոց կարծիքն իրենց արտաքինի մասին: Նրանք գիտեն, որ  յուրաքանչյուր մարդ  ունիկալ է և դա աքսիոմա է:

Այս կանոններից ենթադրելով, կարող ենք ասել, որ նորաձևություն թելադրող մարդն ինքնավստահ է ունի իր սեփական կարխծքն աշխարհի, հատկապես fashion աշխարհի մասին և չի վախենում այլոց կարծիքից:  Նրան միշտ քննարկում են, հաճախ՝ քննադատում, բայց ավելի շատ՝ կրկնօրինակում:

Ամենահայտնի թրենդսեթթերներն են Վիկտորիա Բեկհեմը, Քեյթ Մոսը, Օլիվիա Պալերմոն, Սառա Ջեսիկա Պարկերը, Կառա Դելվինը և այլոք :