Հնգ. Հլս 18th, 2019

Styleinfo

style news

Կոկո Շանել. խորհուրդներ ոճի և նորաձևության մասին

Կոկո Շանելը ոճի խորհրդանիշն է, ով հեղափոխեց 20-րդ դարի նորաձևության աշխարհը, ստեղծեց փոքրիկ սև զգեստը և լեգենդար Chanel N5 օծանելիքը: Շանելը հայտնի էր ոչ միայն ոճի անկրկնելի զգացողությամբ, այլ նաև սրամտությամբ և կյանքի նկատմամբ յուրօրինակ մոտեցմամբ: Ստորև ներկայացնում ենք ոճի և նորաձևության մասին Կոկո Շանելի մտքերից: 1.Իսկական նրբագեղությունը պարզության մեջ է: 2.Ազատության զգացումը միշտ նորաձև է: 3.Կնոջ ձեռքերը նրա այցեքարտն են, իսկ վիզը և կուրծքը` անձնագիրը: 4.Օծանելիքը թեև անտեսանելի, բայց պարտադիր և անկրկնելի աքսեսուար է: Այն ազդարարում է կնոջ մուտքը և հիշեցնում նրա մասին, երբ նա արդեն հեռացել է: 5. Աշխարհի ամենալավ գույնն այն է, որը սազում է ձեզ: 6. Նորաձևությունն անցողիկ է, միայն ոճն է մնայուն: 7. Ոչինչ այնքան չի ծերացնում կնոջը, որքան մշտապես երիտասարդ երևալու հուսահատ ջանքերը: 8. Այն կինը, որը կոսմետիկա չի օգտագործում, չափազանց մեծ կարծիք ունի իր մասին: 9. Բարձրաճաշակ կանայք բիժուտերիա են կրում, իսկ ոսկեղենը անճաշակների համար է: 10.Եթե երբևէ հիացել եք որևէ կնոջ գեղեցկությամբ, բայց այժմ չեք կարող մտաբերել, թե նա ինչ էր հագել, ուրեմն նրա հագուստը կատարյալ է եղել: 11.Մի տարվեք անկրկնելի լինելու մոլուցքով: Կանանց նորաձևության մեջ օրիգինալությունը երբեմն կարող է դիմակահանդեսի վերածվել: 12.Ժանյակը բնության ամենագեղեցիկ նմանակումն է, սակայն մարգարիտները տեղին և անթերի են ցանկացած պարագայում: